
Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կսկսի իր աշխատանքը հ.97 երթուղին (այն կփոխարինի ավտոբուսային հ.37 երթուղուն): Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նոր երթուղու սպասարկումը կիրականացվի 12 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծով.
ԷՐԵԲՈՒՆՈԻ ԶԱՆԳՎԱԾ -ՆՈՐ ՆՈՐՔԻ 1-ԻՆ ԶԱՆԳՎԱԾ
Էրեբունու զ/ծ (ս.կ.)-Տիտոգրադյան-Այվազովսկու-Էրեբունու փ-ներ-Արցախի-Տ.Մեծի պ-ներ- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փ.-Մաշտոցի-Մարշալ Բաղրամյան պ-ներ-Կասյան փ.-Կոմիտասի պ.-Դ.Անհաղթի-Ռուբինյանց փ-ներ-Գայի պ.-Լվովյան փ.-Նոր Նորքի 1-ին զ/ծ (վ.կ.): Հետադարձը ` նույն ուղեգծով:
Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են թվով 8 երթուղիներ (հ.հ.26, 38, 99, 74, 24, 47, 22, 46):
Այսպիսիով, համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 կոմպակտ դասի նոր ավտոբուսներն ամբողջությամբ շահագործվում են՝ սպասարկելով երևանյան 9 երթուղիներ:
- Քաղաքապետարանը հիշեցնում է, որ պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
- Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
- Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։





