ԿարևորՀասարակություն

Ուժեղ կարկտահարություն՝ Լոռու մարզում

Հունիսի  29-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Մի շարք համայնքներում՝ Բազում, Քարաձոր և մարզկենտրոն Վանաձորին հարակից գյուղերում այն մեծ ավերածություններ է առաջացրել:

Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Քարաձոր համայնքի բնակիչները, կարկուտը տևել է  շուրջ 15 րոպե: Գրեթե հավկիթի չափերի հասնող կարկտահատիկները մեծապես վնասել են ցանքատարածություններ ու պտղատու ծառեր:

Բնակիչների խոսքով՝ կարկուտը կոտրել է ընկուզենու ծառերի ճյուղեր՝ գրեթե հասունացած բերքով:

Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության  և բնապաhանության վարչության պետ Արուս Թումանյանը  «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ վնասի չափի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:  

Առաջիկայում գյուղերում կկազմվեն և մարզպետարան կներկայացվեն արձանագրություններ՝ վնասների մասին: Ըստ այդմ էլ՝ կգնահատվեն գյուղացիների կրած վնասի չափերը:

Կարդացեք նաև

Back to top button