
Էջմիածինն ու Ալմելոն դարձան քույր քաղաքներ։ Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը։
«Այսօր Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը Ալմելոյի իր գործընկերոջ` Այրեն Խերիտցնի հետ ստորագրեցին Էջմիածին ու Ալմելո քաղաքաների միջև համագործակցության փոխհամաձայնության հուշագիր։
Հուշագիրը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջև փոխշահավետ բարեկամական համագործակցությունը մի շարք ոլորտներում` զբոսաշրջություն, տնտեսություն, մշակույթ, արվեստ և այլն։
Սույսով կողմերը գործնական քայլեր կնախաձեռնեն ճանաչողական փոխայցերի, հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների և մասնագետների միջև գործուներության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու համար։ Հուշագրի հեռավար ստորագրմանը մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տիգրան Բալայանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, երկու քաղաքների ավագանու անդամները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Էջմիածինը Հայաստանի Հանրապետության առաջին քաղաքն է, որը համագործակցության հուշագիր է ստորագրում Նիդերլանդների թագավորության որևէ քաղաքի հետ:




