ԿարևորՀասարակություն

Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար. Հ.Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի հասարակական տրանսպորտի համար նախատեսված ավտոբուսների արտադրության գործընթացից՝ կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար: Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»:

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/343085857202655

Կարդացեք նաև

Back to top button