ԿարևորՀասարակություն

«Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք». «Հայ բույս» փառատոնը՝ Ենոքավանում

Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 7-րդ անգամ կայացել է հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։

Հունիսի 26-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 7-րդ անգամ կայացել է հայկական բույսերի «Հայ բույս» փառատոնը։ Մասնակիցները ծանոթացել են բույսերի կիրառման տարբեր եղանակներին, համտեսել են բուսական թեյեր, ինչպես նաև մասնակցել են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ՝ 40 մետրանոց բրդուճի պատրաստմանը՝ լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:Միջոցառումն ուղեկցվել է ժողովրդական և ժամանակակից երաժշտությամբ։

Փառատոնի նպատակն է Տավուշի մարզի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ՝ խթանելով տարածաշրջանի զարգացումը, ինչպես նաև ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն:

Կարդացեք նաև

Back to top button