ԿարևորՍպորտ

Մեր բռնցքամարտիկները Մ-22 Եվրոպայի առաջնությունից կվերդառնան մեկական ոսկե և արծաթե մեդալով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերդառնա մեկական ոսկե և արծաթե մեդալով:

Հայ մարզիկներից Արթուր Բազեյանը նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին նվաճել է ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակիչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել արծաթե պարգևի:

Կարդացեք նաև

Back to top button