ԿարևորՄիջազգային

Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություն են անում Նախիջևանում

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»,-ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ գործողությունների համակարգումը, շտաբների միջև տվյալների փոխանակման ապահովումը, ինչպես նաև ԱԹՍ-ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում:

Այդ զորավարժություններին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Զորավարժությունների իմիտացիոն պլանի համաձայն՝ պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Իսկ մարտկոցի տեղաշարժը իհարկե վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ-ի օգնությամբ։

Զորավարժությունների ընթացքին հետևել է և թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ տեղեկություններ է ստացռել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինս հանդիպել է սպայական անձնակազմի հետ:

Կարդացեք նաև

Back to top button