
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները չեն ստացվել գրանցված արդյունքներով: Նա նաև ասել է, որ իր թիմին չի թողնի մենակ, եթե խորհրդարան գնալու որոշում կայացվի. «Ինչ վերաբերում է անձամբ ես մանդատ վերցնելու եմ, թե ոչ` եթե որոշում կայացվի, որ դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան»:
«Շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար»,- նշել է նա:




