ԿարևորՀասարակություն

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը

Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը: Այս մասին գրում է Parstoday.com-ը:

Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրի բարեկամական հարաբերությունները:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթողներին՝ Հայաստանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին և ներքին կայունության ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում:

Կարդացեք նաև

Back to top button