ԿարևորՀասարակություն
Ամփոփված են բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական տվյալները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 53.92 %
«Հայաստան» դաշինք 21,04 %
«Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն3.96 %
«Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04 %
ՀՀ ողջ տարածքի 38 ընտրատարածքներում բացվել է 2008 ընտրատեղամաս. դրանցից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական 25 ուժ՝ 4 դաշինք, 21 կուսակցություն: Քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7տոկոսը:
ՀՀ –ում ընտրելու իրավունք ունի 2 մլն 593 հազ 572 մարդ: