
ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերը միասին ծախսել են 1 մլրդ 169 մլն 256 հազար 822.4 դրամ։ Այս մասին ԿԸՀ–ում հայտարարեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը։
Ներկայացնելով ֆինանսական շարժի` մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները Բաբիկյանը տեղեկացրեց, որ նախընտրական հիմնադրամներում ամենաշատ ելքը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» մոտ` 458 միլիոն 54 հազար 500 դրամ: Հաջորդը «Հայաստան» դաշինքն է` 309 միլիոն 297 հազար 800 դրամ, ապա «Պատիվ ունեմ» դաշինքը` 246 միլիոն 3 հազար դրամ:




