
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է 7/3 տեղամասում (հասցե՝ Երևան, Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ., 4, թիվ 47 մանկապարտեզ): Նա ընտրատեղամաս է եկել կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այսօր քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության ու տնտեսական վերելքի:





