ԿարևորՀասարակություն

Կապանի համայնքի ղեկավարը՝ հանուն ուժեղ Հայաստանի

Սյունիքի մարզն ընդգրկող 2 ընտրատարածքներում  ձեւավորվել է 151 տեղամաս, Կապանի, Մեղրիի, Քաջարանի տարածաշրջանները ընդգրկող թիվ 35 տարածքում՝ 76, իսկ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանները ընդգրկող թիվ 34 տարածքում 75 տեղամաս, որից մեկը «Գորիս» քրեակատարողական հիմանարկում է։ Սյունիքի մարզի ընտրողների թիվը 105063 է, թիվ 34-ում՝ 55132, իսկ թիվ 35-ում՝ 49931։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը հունիսի 20-ին ժամը 8-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց Կապանի 35/10 տեղամասում։

Հանուն ինչի քվեարկեցիք՝ հարց ուղղեցինք Կապանի համայնքի ղեկավարին։ «Հանուն ուժեղ Հայաստանի, ես հավատում եմ, որ կգա այդ օրը, որ կունենանք ուժեղ Հայաստան, դրա կարիքն ունենք»,–ասաց Գեւորգ Փարսյանը։

Ի դեպ, տեղամասում ընդգրկված է 1583 ընտրող եւ առավոտվանից ակտիվություն է նկատվում։ Դեռ տեղամասը չբացված՝ ընտրողները հավաքվել էին դրսում։ Վստահված անձինք միայն շոգից էին բողոքում, որ օդափոխման համակարգ չկա։

Կարդացեք նաև

Back to top button