ԿարևորՀասարակություն

Հայ գերիների ճշտված թիվը 60 է․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ հայտնեց անհետ կորած քաղաքացիների և գերիների թիվը։

Ըստ Փաշինյանի՝ հայ գերիների ճշտված թիվը 60 է։

«Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ այս պահի դրությամբ 89 գերեվարված անձ է վերադարձվել, որոնցից 6-ը գերեվարվել են մինչև պատերազմը։

Նա ընդգծեց նաև, որ 1994 թվականի պատերազմից հետո 395 մարդ անհետ կորած է համարվում։ 

Կարդացեք նաև

Back to top button