ԿարևորՀասարակություն

Արման Թաթոյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին նամակ է ուղղել

ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը»,–Թաթոյանը նշել է նամակում: 

«Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված, 
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված, 
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված, 
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված, 
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն: 

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- ասված է ՄԻ պաշտպանի գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=874486433150563&id=100017676420633

Կարդացեք նաև

Back to top button