
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր վիրտուալ այց է կատարել Թումո Բեռլին կենտրոն: Նրա այցը հեռարձակվել է կանցլերի պաշտոնական էջում: Երեւանից վիրտուալ այցին մասնակցել է Թումո-ի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Բեռլինի Թումո կենտրոնը բացվել է 2020 թվականին, հիմնադրման ծրագիրն իրականացվել է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանում են ծրագրի 10 ոլորտներում. ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն:




