ԿարևորՄիջազգային

Պուտինն ու Բայդենը ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջոզեֆ Բայդենը ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասված է․

«Մենք ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջ․ Ռ. Բայդենը ընդգծում ենք.

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման մեջ ՝ ապահովելու համար կանխատեսելիություն ռազմավարական ոլորտում, նվազեցնելու զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքը:

«Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը վկայում է միջուկային զենքի վերահսկմանը մեր հակվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և դրանք երբեք չպետք է սանձազերծվեն:

Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկկողմ երկխոսություն, որը կլինի բովանդակային և ակտիվ: Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք ապագա զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման միջոցառումների հիմք դնել»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները Ժնևի «Լա-Գրանժ» դղյակում տևել են մոտ 4 ժամ: Հանդիպումը սկզբում եղել է նեղ շրջանակով, ապա՝ ընդլայնված կազմով: Նեղ շրջանակով հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը:

Կարդացեք նաև

Back to top button