ԿարևորՀասարակություն

Ռուս խաղաղապահներn Արցախում ապահովում են ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Աշխատանքներ են տարվում Թագավարդ և Կրասնի բազար գյուղերի ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Արցախի Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Հովհաննիսյանը:

Մոտակա ջրատարը գտնվում է շփման գծի մոտ, ուստի տեղի բնակիչները դիմել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն ՝ աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, նշված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Տարածքում, որտեղ ջրամատակարարման համար վերականգնման աշխատանքներ են իրականացվում, ռուս սակրավորները նախապես որոնողական աշխատանքներ են տարել: Խողովակաշարի 20 կիլոմետրը փոխելուց հետո Թագավարդ և Կարմիր բազար գյուղերի ավելի քան 2500 բնակիչներ խմելու ջրով կապահովվեն:

Կարդացեք նաև

Back to top button