ԿարևորՍպորտ

Նախապատրաստվում է նաև Փարիզը

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է  ունեցել  տոնական արարողության փորձ, որի ժամանակ հսկա պաստառի վրա  ներկայացվել է  Փարիզի գլխավոր խորհրդանիշերից մեկը՝  Էյֆելյան աշտարակը:

Հայաստանի օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ Տոկիոյի խաղերի փակման արարողության գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը: 

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն օգոստոսի ութին  օլիմպիական դրոշը պաշտոնապես  կհանձնի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Փարիզում միջոցառումը կուղեկցվի զանգվածային տոնակատարություններով: 

Դրանք նախատեսվում է հեռարձակել Տրոկադերոյի այգիների մեծ էկրանների վրա, իսկ երկնքում մեծամասշտաբ շոու կցուցադրեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:

Կարդացեք նաև

Back to top button