
Հունիսի 17-ին «Թվային կրթության նախաձեռնության» շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Բեռլինի ԹՈՒՄՈ կրթական կենտրոն:
Կրթության նախարար Անյա Կառլիչեկի հետ գործարկած «Թվային կրթության նախաձեռնությունը» նպատակ ունի բարելավել թվային ուսուցումը և վերապատրաստումը կրթության բոլոր փուլերում։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև կրթության դաշնային նախարար տիկին Անյա Կառլիչեկը և KfW բանկային խմբի գործադիր տնօրեն դոկտոր Գյունթեր Բրայունիգը:
TUMO Berlin- ն իր դռները բացել է 2020 թ-ի աշնանը: 2018 թվականին Հայաստան կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելել էր ԹՈՒՄՈ Երեւան, որտեղ էլ դրվել էր հետագա համագործակցության հիմքը։
Լուսանկարը` արխիվային. արված է Թումո Երեւանում Մերկելի այցի ժամանակ




