ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան ողջունում է հայ ռազմագերիների վերադարձը

Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ականապատման քարտեզների փոխանցումը Ադրբեջանին։

«Սա կարևոր ժեստ է` նպաստելու լարվածության թուլացմանը և կողմերի միջև վստահության վերականգնմանը` Կովկասում տևական խաղաղություն հաստատելու նպատակով»,– ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան կողմերին կոչ է անում շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը, կատարել 2020 թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնություններում ներառված պարտավորությունները՝ մասնավորապես ռազմագերիների ազատ արձակումը։

«Ֆրանսիան՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, շարունակում է վճռականորեն աշխատանք տանել կողմերի հետ՝ այս հարցի լուծմանը նպաստելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button