ԿարևորՄշակույթ

«Մանյունյան» կէկրանավորվի

Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը՝  «Մանյունյան» կէկրանավորվի: Այս մասին հայտնում է գրքի հեղինակը:

«Թերեւս, ամենից հաճախ ես ստիպված էի պատասխանել «երբ կլինի «Մանյունյայի» էկրանային տարբերակը» հարցին: Ընթերցողները նախանձելի հետևողականությամբ հարցնում էին այդ մասին բոլոր հանդիպումներին: Եվ ամեն անգամ ստիպված էի պատասխանել, որ բանակցություններ են ընթանում, և եթե որոշակի բան լինի, ես անպայման բոլորին կտեղեկացնեմ այդ մասին:

Այդ որոշակի բանը պատահել է: Սերիալի նկարահանումները սկսվել են հունիսի 1-ին: Այս շաբաթ կլինի մամուլի հաղորդագրությունը: Իսկ մինչ այդ ՝ լուսանկար: Տան, Մանյունյան և Նարկան գնում են շուկան գրոհելու»,- գրել  է նա ֆեյսբուքի իր էջին:

Գիրքը հրատարակվել է 2010 թվականին: Այն թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ «Մանյունյան» հայերեն է թարգմանել լրագրող, թարգմանիչ Նարինե Գիժլարյանը, որը, ինչպես և գրողը, ծնունդով Բերդ քաղաքից է։

Հեղինակն այս գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում։

Կարդացեք նաև

Back to top button