ԿարևորՀասարակություն

ԵՄ-ն ողջունում է գործողությունները, որոնք հանգեցրել են 15 հայ գերիների հայրենիք վերադարձին. Ժոզեֆ Բորել

Եվրամիությունը ողջունում է գործողությունները, որոնք ձեռնարկել են Հայաստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի միջնորդությամբ, և հանգեցրել 15 հայ գերիների հայրենիք վերադարձին՝ ականապատված տարածքների քարտեզի դիմաց։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

«Սրանք Բաքվի և Երևանի կողմից մարդասիրական և վստահության կառուցման կարևոր ժեստեր են, որոնք, հուսով եմ, կբացեն կողմերի հետագա համագործակցության ուղին և  կբերեն բոլոր հայ կալանավորվածների վերջնական ազատ արձակմանը, ինչպես նաև ականապատ տարածքների բոլոր քարտեզների հանձնմանը՝ հետագա քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է  նա։

Եվրամիությունը և միջազգային այլ դերակատարներ ակտիվորեն խրախուսել են քայլերն այս ուղղությամբ,  և ԵՄ–ն կշարունակի խթանել հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը, այդ թվում`հնարավորության դեպքում, կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Նաև կրկնում է կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսել առարկայական բանակցությունները։

Կարդացեք նաև

Back to top button