
Այսօր հայ մեծանուն գրող, գորիսեցի անվանի արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 122 ամյակն է։ Ավանդաբար, ամեն տարի այս օրը, գրողի անունն ու ավանդը վառ պահելու նպատակով, Գորիսում՝ Ակսել Բակունցի տուն թանգարանում, կազմակերպվում են տարաբնույթ մշակութային միջոցառումներ:
Այս տարի հյուրընկալվել են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բակունցագետ-գրականագետ Դավիթ Գասպարյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, Սյունիքի Գրողների միության նախագահ Լևոն Սահակյանը և այլք, ովքեր իրենց ելույթներով ներկաներին ներկայացրել են Բակունցի կյանքից հետաքրքիր դրվագներ ու հիշողություններ։
Իրենց ասմունքով օրը Բակունցով են լցրել շնորհաշատ աշակերտները։ Գորիսի համայնքապետարանի և կրթամշակութային տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվեց գրողի հուշարձանի մոտ։




