ԿարևորՍպորտ

ԵՎՐՈ-2020․ Մեկնարկային խաղում Իտալիան հաղթեց Թուրքիային

ԵՎՐՈ-2020-ի մեկնարկային խաղում Իտալիայի հավաքականը 3  անպատասխան գնդակ ուղարկեց  Թուրքիայի ընտրանու դարպասը:

Առաջին կեսն անցավ իտալացիների բացահայտ առավելությամբ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի սկզբնամասում Իտալիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Թուրքերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մերի Դեմիրալը: 66-րդ րոպեին Չիրո Իմմովբիլեն հաշիվը դարձրեց 2-0, իսկ 13 րոպե անց Լորենցո Ինսինյեն խփեց այս խաղի վերջին գոլը:

A խմբի մյուս խաղում կմրցեն Ուելսի ու Շվեյցարիայի հավաքականները: Խաղը կկայանա հունիսի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Խաղային երկրորդ օրը կկայանա ևս երկու հանդիպում: Երևանի ժամանակով 20:00-ին կմեկնարկի Դանիա-Ֆինլանդիա, իսկ 23:00-ին՝ Բելգիա Ռուսաստան հանդիպումը:

Աղբյուր՝ armsport.am

Կարդացեք նաև

Back to top button