ԿարևորՀասարակություն

Freedom House-ը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ բռնության և ատելության խոսքի կիրառումից

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Freedom House-ը ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որին կցել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության և ատելության խոսքի կիրառումը և կոչ էր արել զերծ մնալ նման հռետորաբանությունից: 

Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բևեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո և պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների: «Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից և պահպանել վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button