
Ռուսաստանի խաղաղապահների զորախումբը Արցախում շարունակում է իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և սահմանազատման գծի հարևանությամբ գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:
Մասնավորապես, Մարտունու շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ աշխատանքներ են տարվում ջրանբարը սնուցող էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ, որը խմելու ջուր է մատակարարում հարակից բնակավայրերին:
Ռազմական գործողությունների ընթացքում Արցախի բնակավայրերում ու քաղաքներում էլեկտրահաղորդման գծերի մի մասը վնասվել է: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնը դիմումներ է ստանում անվտանգության ապահովման համար, պայմանավորված հանգամանքով, որ տեղի բնակչությունը զգուշանում է աշխատանքներ իրականացնել սահմանազատման գծին հարակից տարածքներում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքէջում:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվել են ավելի քան 100 կմ էլեկտրահաղորդման գծեր:




