
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությանը մասնակցող կուսակցություններին և դաշինքներին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ է անում գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները:
«Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում::




