
Համավարակի օրերին մի կողմից ունեինք գյուղարտադրողներ, որոնց բերքը հարկավոր էր սպառել, մյուս կողմից էլ կային տանը փակված մարդիկ, որոնք թարմ մթերքի կարիք ունեին։ Հենց այստեղից առաջացավ նրանց իրար կապելու գաղափարը` ասում են «Բերքահավաքի» հիմնադիրները:
Նախաձեռնության հեղինակները կորոնավիրուսային սահմանափակումները որպես հնարավորություն են օգտագործել և նոր գործ հիմնել․ գյուղացուց վերցրած թարմ մթերքը արկղերով առաքում են պատվիրատուների տուն։




