ԿարևորՀասարակություն

Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. քաղաքապետ

Հատուկ Երևանի համար պատվիրված ավտոբուսները Հայաստան կհասնեն աշնանը՝ հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքում ու գրել. «Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ մեր պատվիրած 211 ավտոբուսները ժամանակին մատակարարելու համար»:

«Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով», — նշել է Մարությանը:

Ըստ պայմանագրի՝ ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը:

Կարդացեք նաև

Back to top button