ԿարևորՀասարակություն

Համաշխարհային փոստային միությունը չեղարկել է Ադրբեջանի հայատյացություն քարոզող փոստային նամականիշները

Համաշխարհային փոստային միության (ՀՖՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, քանի որ նշյալ նամականիշները հակասում են Միության Կոնվենցիայի և Վարքի կանոնների համապատասխան դրույթներին։  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ միությունը դիմել է Ադրբեջանին՝ վերանայելու այդ նամականիշների թողարկումը։ 

ՀՀ Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության և Արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական նամակով դիմել էին Համաշխարհային փոստային Միություն՝ 2020 թ․ Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից թողարկված փոստային նամականիշներում հայերի նկատմամբ ակնհայտ ատելություն և այլատյացություն քարոզելու հանգամանքի վերաբերյալ:

Ի պատասխան՝ ՀՖՄ տնօրինությունը հայկական կողմին տեղեկացրել է վերը կայացված որոշման մասին։

Կարդացեք նաև

Back to top button