ԿարևորՀասարակություն

Այսօր դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

Այսօր՝ հունիսի 4-ին, Հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»։ Դպրոցներում այս տարի ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը կիրականացվի բացօթյա։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ համավարակով պայմանավորված՝ «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերականով դիմել էր Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին միջոցառման մասնակիցների թիվը հնարավորինս սահմանափակել՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:

Նախարարությունը կոչ էր արել նաև բացառել որևէ դրամահավաք։

Կարդացեք նաև

Back to top button