ԿարևորՀասարակություն

Էրզրումում հակահայկական քարոզչական բնույթի թանգարան կստեղծվի

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը նոր թափ է ստացել: Երկրի իշխանությունները հակահայկական թեզերի շրջանառման և ամրապնդման համար դիմում են տարատեսակ գործիքակազմերի: 

Ներկայիս Թուրքիայի արևելյան Էրզրում (Կարին) քաղաքում, ինչպես ermenihader. am-ն է գրում, «հայերի կատարած բռնությունների» մասին պատմող թանգարան է կառուցվելու, որի համար մի քաղաքացի 5մլն դոլար նվիրատվություն է կատարել:

Էրզրումի քաղաքապետ Մեհմեթ Սեքման հայտնել է, որ իրենց նպատակն է աշխարհին պատմել 1918թ. առաջ կատարված  «դաժանությունների» մասին:

Նախատեսվում է, որ նոր հաստատությունը կունենա 2 բաժին՝ թանգարան և գրադարան:

Կարդացեք նաև

Back to top button