
ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի առաջին օրը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն եղել են Գորիսում՝ հանդիպելու համար գործընկերների և քաղաքացիների հետ և գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։
Քննարկվել են զարգացմանն ուղղված համագործակցության ընդլայնման հեռանկարները։ «CERTOUR II. ՓՄՁ-ների կառավարման բարելավում» ԵՄ ծրագրի եզրափակիչ միջոցառման մասնակցներին ողջունելուց հետո «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ հանդիպման ընթացքում դեսպանը ծանոթացել է մարդասիրական աջակցության իրավիճակին և ԼՂ-ից տեղահանված բնակչության կարիքներին։
Այնուհետև, Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնը տպավորել է դեսպանին իրականացված ծրագրերի արդյունքներով։ Դեսպանը հանդիպել է ԵՄ-ն բիզնեսի համար ծրագրի շահառու՝ ձեռներեց Արամ Գասպարյանի հետ։ Գորիսի պետական քոլեջում՝ ՄԿՈՒ ուսանողների հետ դեսպան Վիկտորինը քննարկել է գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի հնարավորությունները։
Գորիսի մասը եզրափակվել է Հին Գորիսի քարանձավային սմարթ քաղաք այցելությամբ, որը վերականգնվել է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում, և հանդիպել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, տեղական բիզնեսի և համայնքային նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ։




