ԿարևորՀասարակություն

Տեղ համայնքի հովիվը հակադրվել է ադրբեջանցու անօրինական պահանջին

Սյունիքի Տեղ համայնքում նախօրեին միջադեպ է գրանցվել ադրբեջանցիների եւ գյուղի հովվի միջեւ։ Այս համատեքստում մարզում ավելի են կարեւորում թույլատրելի զենք ունենալը։ 

«Երեկ առավոտը անասունները տանելիս է եղել։ Հակառակորդը նման մոտեցում ունի՝ իր պոստում որ կանգնած է լինում, առավոտ, ցերեկ, իրիկուն ձեն տա՝ ասի  անասունները մեր սահմանի մոտ մի բեր։ Նա էնտեղից է ձեն տվել, մեր հովիվը՝ ներքեւից։ Իր պատմելով՝ նա էնտեղից ասել է՝ հանեմ կրակեմ, մեր հովիվն էլ իր հերթին է ասել՝ կկրակեմ։ Միջադեպը հարթվեց ու վերջացավ»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Ներսես Շադունցը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝սա կոնֆլիկտ չի կարելի համարել, «սա միկրոկոնֆլիկտ է, որը օրը մի քանի անգամ կարող է լինել»։

Դիտարկմանը, թե գյուղի հովիվը զինվա՞ծ է եղել՝ Շադունցն ասաց․« Ինչո՞ւ պիտի զինված չլինեն, թող զինված լինեն, զինված հայը ո՞ւմ կտան»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմանը՝ անօրինական պահվող զենքերը հանձնելու մասին, ապա համայնքի ղեկավարը նշեց, որ խոսքը ՄՈԲ-ի եւ այլ կառույցների կողմից տրված զենքերի մասին է։ «Տեղի համայնքապետարանի կողմից ես ստորագրել, ստացել, բերել եմ, Տեղի կազմի մեջ մտնող բոլոր համայնքների ջոկատի տղաներին, որոնք ի վիճակի են մարտական հենակետերում կանգնելու, ես զինել եմ ու ճիշտ էլ արել եմ»,-եզրափակեց համայնքի ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button