ԿարևորՀասարակություն

Առաջին ինտենսիվ այգին՝ Ջերմուկում

Ջերմուկում հիմնվել է առաջին ինտենսիվ այգին: Այս մասին ֆեյսնուքյան գրառմամբ հայտնում է համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը։

«Ջերմուկը արևի ու ջերմության քաղաք է` իր յուրահատուկ մաքուր օդով ու ջրով, սիրված ոչ միայն հայերի, այլ նաև այցելող զբոսաշրջիկների կողմից։ Հենց այս օդն ու ջուրը կնպաստեն մեր նոր` ինտենսիվ այգու բերքի (համոզված եմ) անկրկնելի համի ձևավորմանը: Հուսանք, որ սա կդառնա նախադեպ նաև մյուսների համար (նաև Կեչուտ գյուղում)»,- գրել է նա:

Իսկ ինչո՞վ է ինտենսիվ այգին տարբերվում սովորական, ավանդական այգուց:

Ինտենսիվ պտղատու այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի եւ ձեւավորման նոր ձեւերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով , ինչը ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը:

Կարդացեք նաև

Back to top button