
Հունիսի 1-ին բոլոր մանուկներին Կապանի համայնքապետարանը հրավիրում է Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի՝ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին:
14:00- Ցուցադրական ելույթներ՝ Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սաների մասնակցությամբ(շատրվանների հարակից տարածքում)
14:20-Կավճանկարչություն, նկարչություն, շաշկի և շախմատ
14:30- Սպորտլանդիա
15:30-Մանկական համերգ՝ երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ
16:00-Հյուրասիրություն
16:20-Տիկնիկային ներկայացում
16:30-Մրցանակաբաշխություն
17:00-Մանկական համերգ՝ Վահան Մանուկյան երգի ստուդիայի, Մշակույթի կենտրոնի, Արվեստի մանկական դպրոցի պարային խմբերի և Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների մասնակցությամբ




