
Հայ զինվորների օրեր առաջ կատարված գերեվարման խնդրին է անդրադարձել Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:
«Կանադան խիստ մտահոգված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորականների գերեվարմամբ և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության սրմամբ: Կոչ ենք անում բոլոր խնդիրները հանգուցալուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով»,-ասված է գերատեսչության Թվիթերի պաշտոնական Էջում։




