
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորականների իրավունքների պաշտպանությունն ապահովելու Հայաստանի խնդրանքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դատարան է ներկայացվել նման միջնորդություն, այն ներկայում քննվում է։ Առայժմ մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել»,- ՏԱՍՍ-ի հարցմանը պատասխանել են Ստրասբուրգի դատարանից։
Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։




