
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է»,- նշել են ՀՀ ՊՆ-ից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։




