ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում է:

Որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ստվերային, մութ գործարքների, դավադրությունների մեջ է, այդպիսի բան ի բնե լինել չի կարող, բնակիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Չպետք է կորցնենք մեր հաստատակամությունը, պետք է հստակ կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Չպետք է էմոցիոնալ քայլեր անենք, պետք է վերլուծենք, հասկանանք՝ ինչ է տեղի ունենում: 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում. մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, պետությունը, հայրենիքը:  Ինչո՞ւ չի կարգավորել ԼՂ հակամարտությունը: Քանի որ ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնել է Հայաստանը, չի համաձայնել Ադրբեջանը՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել: 

Հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ այլ կարծիք լինել չի կարող, չի կարող լինել նաև զիջման մասին խոսք: Սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինուժը պետք է դուրս գա մեր տարածքից: 

Այսօր մենք դիվանագիտական եղանակով պետք է այս օրակարգը առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Մենք պետք է հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք նրանց՝ մեր տարածքից դուրս գալուն: Էլի եմ խնդրում՝ չհավատալ, որ այստեղ որևէ դավադրություն կա»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/166546985422435

Կարդացեք նաև

Back to top button