
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «ԲԱՂԵՇՅԱՆ» ոսկու գործարան և ընկերության սեփականատեր, պոլսահայ գործարար Էֆրին Պաղի ուղեկցությամբ շրջայց կատարել:
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործարարը կատարել է 15 մլն դոլարի ներդրում և այժմ ունի ավելի քան 170 աշխատակից: Ընկերությունը հնարավորություն ունի ընդունել մինչև 1000 աշխատող, սակայն կովիդով և Հայաստանի ներդրումային դաշտի մի շարք խոչընդոտների հետևանքով այս գործընթացն էականորեն դանդաղել է:
Այցի ընթացքում քննարկվել են խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել պատասխանատու օղակների հետ աշխատել դրանց լուծման ուղղությամբ:
Ոսկերչական գործարանում առկա է նաև պատկերասրահ և վաճառասրահ: Արտադրվող ոսկյա զարդերը իրացվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Ռուսաստան:




