ԿարևորՀասարակություն

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը ստվերում չէ․ Արա Այվազյան

Սահմանային իրավիճակի սրմամբ պայմանավորված հայ ռազմագերիների վերադարձի հարցը ստվերում չէ, խորհրդարանում հայտարարել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը։ Արա Այվազյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ բոլոր քննարկումների ժամանակ պարբերաբար բարձրաձայնում է ռազմագերիների՝ շուտափույթ վերադարձի հարցը։ 

Եվրոպական խորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ բանաձև  էր ընդունել, որով Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, մինչդեռ ադրբեջանական կողմն այն ընդամենը թուղթ էր բնութագրել։

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ստեղծված իրավիճակը հասցեագրել   ենք քաղաքական դիվանագիտական միջոցներով»,-ասել է նախարարի պաշտոնակատարն ու նշել, որ հայկական կողմը  լուրջ արձագանքներ է ստանում  միջազգային գործընկերների կողմից։  Արա Այվազյանը վստահեցրել է, որ  միջազգային կառույցների թիվն օրեցօր աճում է։

«Պահը կգա և Ադրբեջանը չի կարողանա դիմակայել միջազգային աճող ճնշումներին»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։

Կարդացեք նաև

Back to top button