
Սև լիճ անվանվող հայկական տարածքում Ադրբեջանի ձեռնարկած քայլերի նպատակը ռազմական բախում հրահրելն էր և դրա հետևանքով, ինչպես նախկինում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև լճից Բիչեմեք տարածք։
Խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունենրի արագությունը չի բավարարում, բայց Հայաստանը շարունակելու է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ։
Առաջկայում պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կայցելի ՌԴ ՝ ասել է Փաշինյանը և ավելացրել՝ պետք է խորացնենք համագործակցությունը ՀԱՊԿ գործընկերների ու անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ հետ։
Չնայած այս պնդմանը ՝ վարչապետի պաշտոնակատարը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հնարավորությունը։
«ՀԱՊԿ–ը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է դուրս բերի»,-ասել է Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ աշխատանքային մակարդակում հարցը քննարկվել է։ Անդրադառնալով ՄԱԿ–ի անվատնգության խորհուրդ դիմելու հարցին՝ Փաշինյանն ասել է, որ առաջին օրվանից հարցը քննարկման առարկա եղել է ու շարունակվում էայնտեղ պարզապես նրբություններ կան։ Պարզաբանել է՝ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ։
«Մենք երբեք չենք բացառել ու բացառում, որ կգնանք այդ ճանապարհով»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասել է, որ այս պահին ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի տեսնում, եթե իհարկե իրավիճակը կտրուկ չսրվի։
Չի շրջանցվել առաջիկայում հնարավոր փաստաթղթի ստորագրման հարցը։
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է՝ իշխանությունը չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ ադրբեջանական զորքերը չեն լքել Հայաստանի տարածքը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քննարկվել է 2 տարբերակ․ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում Հայաստանի տարածքից հարցը, և դրանից հետո է ստորագրվում համաձայնեցված փաստաթուղթը, կամ՝ ստորագրման դեպքում կոնկրետ ժամկետներ են նշվում դուրս բերման մասին։
Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է դրսևորել՝ հայտարարել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ երկու գրավոր առաջարկ են ներկայացրել, որոնց մասին առաջին անգամ է խոսում։
«Առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձ, երկրորդ՝ կոորդինատներ ենք տվել, թե զորքերը Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից այն կողմ պետք է լինեն։ Այդ պահից սկսած մենք որևէ արձագանք չենք ստացել»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։




