ԿարևորՀասարակություն

Արամ Վարդևանյանի անունից տարածած հայտարարությունն ապատեղեկատվություն է պարունակում

Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը հայտնում են, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի անունից մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն է պարունակում:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը լուսաբանվել է Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի լրատվական ծառայության ժամը 13:00-ի, 14:00-ի և 16:00-ի թողարկումներում:

Նշված ասուլիսը ներառված է եղել նաև Հանրային հեռուստատեսության Լրատվական ծառայության կողմից լուսաբանվելիք միջոցառումների ցանկում և պատրաստ կլինի հեռարձակման 17:00-ի, 19:00-ի և 21:00-ի հիմնական թողարկումների համար:

Ուստի, «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հանրային հեռարձակողները պահանջում են հրապարակման հերքում վերոնշյալ հայտարարությունը տարածած լրատվամիջոցներից:

Կարդացեք նաև

Back to top button