ԿարևորՔաղաքական

Հայաստանը պետք է ցույց տա, որ չի ենթարկվում ադրբեջանական ճնշումներին․ Ռոբերտ Քոչարյան

Ադրբեջանում այս օրերին հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների համատեքստում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը  նշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում: Իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և հայտարարություններ անել ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձևը պետք է լինի այսպես՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար»,-ասել է Քոչարյանը:

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդների համատեղ ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, եթե բոլորը կարողանան խնդրին նայել այդ անկյան տակ, ապա հնարավորություն կլինի չենթարկվել նման կարգի ազդեցություններին:

«Հայաստանը պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումներին ինքը չի ենթարկվելու, ինչը այսօր չի արվում։ Հնարավոր է, եւ առաջին հերթին պետք է բանակցային տարբերակով այդ խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը-մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար մեկ այլ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ 

Այսօր տեղի է ունեցել  «Հայաստան» դաշինքի առաջնորդներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը: 

Կարդացեք նաև

Back to top button