ԿարևորՄշակույթ

Համազգային թատրոնը կմասնակցի Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին՝ «Փափլիկը» ներկայացմամբ

Համազգային թատրոնը հունիսի 26, 27-ին կմասնակցի Չեխովյան 15-րդ հեղինակավոր փառատոնին՝ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Փափլիկը» ներկայացմամբ, որը բեմադրվել է Գի դը Մոպասանի համանուն նովելի հիման վրա:

Պայծառ, դինամիկ ներկայացումը, նուրբ և ցնցող հումորով, պատմում է ճշմարիտ և կեղծ հայրենասիրության, անձնական շահի և դավաճանության, բարձրաստիճան մարդկանց ստորության և ընկածների հոգու մաքրության մասին:

Դերերում են ՝ Վարշամ Գևորգյանը, Տաթև Ղամբարյանը, Դավիթ Հակոբյանը, Ալլա Սահակյանը, Գագիկ Մադոյանը, Արմինե Անդրեասյանը, Նարեկ Բաղդասարյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարիա Սեյրանյանը, Ստեփան Ղամբարյան

Կարդացեք նաև

Back to top button