ԿարևորՀասարակություն

Փոփոխություն «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում. ԱՆ

Փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը: Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 տարեկան բնակիչների և աշխատակիցների համար: 

Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ կիրառվում է 3 պատվաստանյութ՝ «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ»»,- հայտնում են նախարարությունից:

Կարդացեք նաև

Back to top button