ԿարևորՀասարակություն

Չեռնոգորիայում ՀՀ դեսպանը վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակը

Մայիսի 18-ին Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեռնոգորիայի վարչապետ Զդրավկո Կրիվոկապիչը:

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում վարչապետը պատրաստակամություն է հայտնել նոր լիցք հաղորդելու հայ-չեռնոգորական ավանդական հարաբերություններին, ակտիվացնելով համագործակցությունը, հատկապես, տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական ոլորտներում, զարգացնելով զբոսաշրությունը, վերականգնելով Երևան և Պոդգորիցա (նախկին Տիտոգրադ) քույր մայրաքաղաքների երբեմնի աշխույժ կապերը:

ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի մանրամասները և հետևանքները, ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հրամայականը, Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակը։

Կարդացեք նաև

Back to top button