
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ է ունենում և ներկայացնում է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակը։
«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների։ Բայց քանի որ մենք չունենք դեմարկացված սահման Ադրբեջանի հետ Անկախության հռչակումից հետո, առաջանում է մի հարց, եթե հետո էլ նման իրավիճակ ստեղծվի, մենք պետք է կրկին միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևովորելու ճանապարհով ենք գնալու»,– հարց է հնչեցրել վարչապետի պաշտոնակատարը։
Խոսելով ընդդիմության կողմից հրապարակված փաստաթղթի բովանդակության մասին, Փաշինյանը նշել է, թե որն է փաստաթղթի կարևոր դրույթը։
«Այդ փաստաթղթի մեջ կարևոր դրույթն այն է, որ սահմանային իրադրությունները լուծվում են ոչ թե զորքերի տեղաշարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով»,– նշել է Փաշինյանը։




